Մոհամմադ Բաղերի. Իրանը կպատասխանի տարածաշրջանում Իսրայելի միջամտությանը

Իսրայելի ինտեգրումը CENTCOM-ին և նրա ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ներկայացնում զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին Պակիստանի բանակի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Նադիմ Ռեզայի հետ հանդիպմանը, փոխանցում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Թեհրանի և Իսլամաբադի միջև հարաբերությունները լավ են զարգանում երկու երկրների հրամանատարների և պաշտոնյաների ջանքերի շնորհիվ, և այդ հարաբերություններն անհրաժեշտ է զարգացնել:

Նա նաև նշել է, որ տարածաշրջանը, որտեղ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունը և Պակիստանը, շատ կարևոր և զգայուն է։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային վերջին զարգացումները տարածաշրջանից դուրս արտաքին ուժերի միջամտությանն են հանգեցրել, ինչը խնդիրներ է ստեղծել տարածաշրջանային մակարդակում։

Նշելով, որ «Սիոնիստական ​​ռեժիմը» ​​գտնվում է անկայունության կենտրոնում տարածաշրջանում՝ նա հավելել է, որ Իսրայելը ցանկանում է կապեր հաստատել տարածաշրջանային պետությունների հետ և սևեռուն նպատակների հասնել։ Իրանը կպատասխանի տարածաշրջանում Իսրայելի միջամտությանը, հայտարարել է նա։

Բաղերին նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն անշուշտ կազդի տարածաշրջանի և ամբողջ աշխարհի վրա, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը մինչև Ռուսաստանի սահմանները վտանգ է ներկայացնում դրա անվտանգության համար։

News.am