2022-06-28 12:11
Լրատվական գործակալություններ
Հայաստան–Թուրքիա հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հուլիսմեկյան հանդիպումը նախանշված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վերջին` 3-րդ հանդիպումը ևս կայացել էր Վիեննայում։
Sputnik Արմենիա