Լարսը կրկին փակ է

Տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով 2022 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Վլադիկավկազ քաղաքի Լարս բնակավայր հատվածում բոլոր տրանսպորտային միջոցների համար արգելվում է երթևեկությունը երկու ուղղություններով մինչև հատուկ կարգադրության հրապարակումը։

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչությունը խորհուրդ է տալիս երթևեկության մասնակիցներին պլանավորել տեղաշարժը ներկա իրավիճակին համապատասխան:

Գերատեսչությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ այս ուղղությամբ երթևեկելուց։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել էր Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնել էինք նախօրեին, Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Newsarmenia.am