Ալեքսեյ Գորդեև. Հայաստանում կստեղծվի ռուս-հայկական տեխնոպարկ
Հայաստանում առաջիկայում նախատեսում ենք ստեղծել արդյունավետ գործող համատեղ տեխնոպարկ։ Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հունիսի 28-ին ասել է Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեևը։
Նրա խոսքով՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման նպատակով կատարվող ներդրումների լուրջ ավելացման հնարավորությունը ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտներում։
Նա ավելացրել է, որ լրջորեն քննարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի շուկաներում արտադրանքի փոխադարձ սերտիֆիկացման հարցերը, որպեսզի այդ ապրանքներն ընդունվեն որպես հայրենական արտադրության արտադրանք։
«Առանձին թեմա էր այն, թե ինչպես օգտագործենք կրթության և գիտության ոլորտի պոտենցիալը, ստեղծենք փոխգործակցության ճիշտ շղթաներ»,- նշել է Գորդեևը։
News.am