2022-06-29 11:12
Լրատվական գործակալություններ
Փոխվարչապետների աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները
Փոխվարչապետների աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել Երևանի և Բաքվի՝ շատ հարցերով, մասնավորապես, սահմանային և մաքսային հսկողության հարցով դիրքորոշումները: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում: Դա, անկասկած, բարդ աշխատանք է, սակայն պետք է նշեմ, որ կողմերին հաջողվել է մոտեցնել շատ հարցերով դիրքորոշումները»,-նշեց նա:
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ «տվյալ պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների հետագա օգտագործման և վերականգնման հետ կապված հարցերի մշակումը»:
News.am