2022-06-29 11:14
Լրատվական գործակալություններ
0
Թուրքիան համաձայնել է աջակցել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Թուրքիան համաձայնել է աջակցել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն, գրում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները հուշագիր են ստորագրել սկանդինավյան երկու պետությունների՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին։
«Սա անդամակցության եռակողմ համաձայնագիր է»,-ասել է ՆԱՏՕ-ի աղբյուրը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը շուտով հանդես կգա ասուլիսով:
News.am