Ազգային ժողովը ևս մեկ արտահերթ նստաշրջան է գումարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազգային ժողովը, որը նախօրեին ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը, այսօր նոր արտահերթ նստաշրջան է գումարել:
Օրակարգում ընդգրկված է 5 հարց, որոնցից մեկը Գլխավոր դատախազի ընտրության հարցն է, մյուս 4-ը վերաբերում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրությանը:
Գլխավոր դատախազի պաշտոնում «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցությունն առաջադրել է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանի լիազորություններն ավարտվում են սեպտեմբերի 16-ին:
Դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար առաջադրված է 3 թեկնածու, որոնցից մեկը պետք է ընտրվի:
Ստորև ներկայացնում ենք 4 տեղի համար 3-ական թեկնածուների անունները.
1. Ռուբիկ Մխիթարյան, Արսեն Նիկողոսյան և Արթուր Սարգսյան
2. Լուսինե Աբգարյան, Կարեն Բատիկյան և Սերգեյ Չիչոյան
3. Հովհաննես Ավագյան, Կարեն Բիշարյան և Նելլի Հարությունյան
4. Լիլիթ Գրիգորյան, Արտակ Կրկյաշարյան և Մուշեղ Հարությունյան:
News.am