Հուլիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համաժողովրդական հանրահավաք

Հուլիսի 1-ին ժամը 19։30 Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրության» շարժման համաժողովրդական հանրահավաքը։

«Դավաճանների այս իշխանությունը շարունակում է երկիրը թշնամուն հանձնելու քաղաքականությունը։ Մենք պետք է դիմադրենք թշնամու և Նիկոլի օրակարգին՝ հեռացնելով չարիքի այս իշխանությանը։ Դրա համար մեզ պետք է համառություն, միասնություն և աննահանջ պայքար։Սա է մեր ժողովրդի գլխավոր խնդիրը, որը միասին լուծելու ենք»։

Yerevan Today