2022-06-29 19:57
Լրատվական գործակալություններ
Սիրիան որոշել է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը
Սիրիան որոշել է ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը որոշել է ճանաչել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է սիրիական SANA գործակալության կողմից։
News.am