2022-06-30 21:06
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը և Իրանը քննարկում են Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը
Ադրբեջանը և Իրանը քննարկում են Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հանդիպել է Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության նախարար Սեյյեդ Էզաթոլլահ Զարգամիի հետ։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման նպատակով փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցի շուրջ։
News.am