ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 62 մլն դոլար օգնություն կտրամադրի Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների օրինագիծը ներառում է մարդասիրական օգնություն Հայաստանին և Արցախին, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը։

Օրինագծում նշվում է, որ հանձնարարականը ներառում է «ոչ պակաս, քան 60 մլն ԱՄՆ դոլար Հայաստանին տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության և այլ նպատակների համար» և ոչ պակաս, քան 2 մլն ԱՄՆ դոլար Լեռնային Ղարաբաղում ականազերծման գործողությունների համար»։

Նշվում է նաև, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը «մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ և դրա հետևանքով բնակարանային, պարենային ապահովության, ջրի և սանիտարական, առողջապահական և այլ մարդկային կարիքների ոլորտներում առաջացած մարտահրավերներով»:

Sputnik Արմենիա