ՌԴ ՊՆ. Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հուլիսի 3-ին, ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Շոյգուն ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ամբողջական ազատագրման մասին»,– նշված է հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ հաջող մարտական գործողությունների արդյունքում ՌԴ ԶՈւ–ն ԼԺՀ ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ լիակատար հսկողություն է սահմանել Լիսիչանսկ քաղաքի և մոտակա բնակավայրերի նկատմամբ, որոնցից ամենամեծը Բելոգորովկան է, Նովոդրուժեսկը, Մալորյազանցևոն և Բելայա Գորան։
Վերջին 1 օրում ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 182 ք/կմ։
Sputnik Արմենիա