2022-07-04 10:40
Լրատվական գործակալություններ
Ուզբեկստանի նախագահը հայտնել է անկարգությունների ժամանակ զոհերի մասին
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտնել է անկարգությունների ժամանակ զոհերի մասին։
«Եղել են հարձակումներ կառավարական շենքերի և պահպանվող օբյեկտների վրա: Ցավոք սրտի, կան զոհեր քաղաքացիական անձանց և իրավապահների շրջանում»,- ասել է նա։
Նա չի հայտնել վիրավորների ու զոհերի թիվը։ Միրզիյոևը նշել է, որ «որոշ ուժեր ընտրել են բռնության ճանապարհը՝ սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքելու պատրվակով»։
News.am