2022-07-05 10:08
Լրատվական գործակալություններ
ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպում է կայացել Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ
ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ՝ կուսակցության համանագահ Հակոբ Հակոբյանի և Արցախի Հանրապետության ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մասնակցությամբ, տեղեկացրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Քննարկման օրակարգում էին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումները։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, երկու հայկական պետություններին սպառնացող մարտահրավերներին և ազգային ուժերի միասնական գործողությունների հեռանկարին»,- նշել է Շարմազանովը։
Aysor.am