Ադրբեջանի կողմից Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու տոտալ ավերման փաստը խստորեն դատապարտելի է
Ադրբեջանցիների կողմից Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու տոտալ ավերման փաստը խստորեն դատապարտելի է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Վերականգնման պատրվակով հայկական եկեղեցին վերածում են ուղղափառի՝ պատմությունը կեղծելու և հայկական հետքը վերացնելու համար։
Խորհրդային տարիներին Կանաչ ժամը բազմաթիվ այլ եկեղեցիների հետ դադարեցրել է իր գործունեությունը, սակայն Արցախի թեմի վերակազմավորումից և Շուշիի ազատագրումից հետո այն վերսկսել է իր գործունեությունը։
Տարբեր պատմական աղբյուրներում և տարեգրություններում կան հավաստի և անհերքելի տեղեկություններ, որոնք վկայում են Կանաչ ժամ եկեղեցու՝ հայկական լինելու մասին։
Ես դեռ հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և միջազգային այլ կազմակերպություններ մանրակրկիտ կուսումնասիրեն հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը և գործնական քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանությունը կանխելու համար»,-գրել է Բելգարյանը։
News.am