Գլխավոր դատախազը հրաժարվել է հանդիպել պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ

Գլխավոր դատախազը հրաժարվել է հանդիպել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։

«Դատախազի անունից ասել են, որ չեն իջնելու։ Պատճառը չեն նշում՝ թե բա գործի տեղափոխումը քննարկման մեջ է։ Ոչ մի ժամկետ չեն նշել։ Ակնհայտ է, որ նրանք չեն ցանկանում հարցի խաղաղ լուծում»,–ասաց զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։

Ծնողները վրդովված են դատախազության նման արձագանքից և չեն բացառում կտրուկ գործողությունները։ Նրանք այս պահին քննարկումներ են անցկացնում, որից հետո հանդես կգան հայտարարությամբ։

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում դատախազության շենքի առջև: Նրանց պահանջն է, որ դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված գործը փոխանցի ԱԱԾ-ին:

Sputnik Արմենիա