2022-07-07 11:24
Լրատվական գործակալություններ
Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
Այսօր` հուլիսի 7-ին, աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։
«Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ալի Շամխանիին Հայաստան է հրավիրել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Այցի շրջանակում հանդիպում է նախատեսվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև:
Sputnik Արմենիա