Լավրովը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում և Արևմուտքի գործողություններն այս համատեքստում, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Բալի կղզում, «Քսանյակի խմբի» նիստի շրջանակում։

«Հատուկ ուշադրություն է հատկացվել Ուկրաինայի և նրա շուրջ իրավիճակին։ Լավրովը տեղեկացրել է չինացի գործընկերոջը ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողության (որն ուղղված է Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանությանը, Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապազգայնականացմանը) հիմնական խնդիրների իրականացման ընթացքի մասին։ Նախարարները ուկրաինական սյուժեի համատեքստում կարծիքներ են փոխանակել Արևմուտքի երկրների ձեռնարկած գործողությունների գնահատման հարցում»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։

News.am