Սինձո Աբեն ծայրահեղ վիճակում է
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն ծայրահեղ վիճակում է ուրբաթ առավոտյան վիրավորվելուց հետո։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
«Սա աններելի արարք է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ երկիրը «փորձում է գիտակցել այս բարդ իրավիճակը»։ Նա մահափորձն անվանել է «զազրելի ակտ»։
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Կիսիդան հայտարարել է, որ իշխանությունները «համապատասխան միջոցներ կձեռնարկեն, որպեսզի պարզեն իրավիճակը։ Կիսիդան հրաձգությունն անվանել է «բարբարոսական և չարամիտ»։ «Ես կցանկանայի ամենախիստ խոսքեր օգտագործել, որպեսզի դատապարտեմ այդ արարքը»,- ասել է նա։
Կիսիդան ասել է, որ կասկածյալի մոտիվները պարզ չեն, և առաջիկա ընտրություններն անվանել է «դեմոկրատիայի հիմք»։ Նրա խոսքով՝ ընտրությունների գալիք ժամանակացույցի մասին որոշում չի կայացվել։
News.am