ՎԱԼԼԵՔՍ ԽՄԲԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԱՐՑԱԽՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում հուլիսի 5-ին և 6-ին «Լոռի-Արցախ բարեկամության կամուրջներ» միջոցառման շրջանակներում Ալավերդու քաղաքային թատրոնը Արցախի արվեստասեր հասարակությանը, ինչպես նաև տարբեր զորամասերի զինվորներին ներկայացրեց Պատրիկ Արտեմիի «Ծապան» ներկայացումը: Ներկայացումն անդրադառնում է արտագաղթի ցավոտ թեմային, 44-օրյա պատերազմի հետևանքներին ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին (բեմադրող ռեժիսոր՝ Հրաչյա Պապինյան):

 

 

Սա Ալավերդու քաղաքային թատրոնի թվով 3-րդ հյուրախաղերն էին Արցախում, որի համար թատրոնն արժանացավ շնորհակալագրի՝ Արցախի ԿԳՄՍ նախարարության կողմից:

Հուլիսի 5-ի ներկայացմանը հաջորդեցին կինոդիտումներ Վալլեքս Գարդեն Հոթել հյուրանոցային համալիրի կինոթատրոնում. ցուցադրվեցին Վալլեքս խմբի կողմից 44-օրյա պատերազմի նախօրեին նկարահանված "Երեք օր Թարթառի հովտում" փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է խմբի "Բեյզ Մեթըլս" ընկերության կողմից մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը Մարտակերտի շրջանի շահառու գյուղերում կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև "Եվ դա այդպես է լինելու" տեսաֆիլմը՝ նվիրված Վալլեքս խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի 70-ամյա հոբելյանին, ՀՀ-ում և Արցախում նրա ավելի քան 20-ամյա գործունեությանը: Միջոցառմանը հրավիրված մի շարք պաշտոնական հյուրերի, ընկերության աշխատողների և մամուլի ներկայացուցիչների շարքում էին նաև շահառու համայնքների համայնքապետերը:

Ներկայացումներից ազատ ժամերին թատրոնի կոլեկտիվը նաև եղավ պատմամշակութային վայրերում, այդ թվում՝ Ամարասում. ծանոթացավ վերականգնման աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում են վանքի տարածքում:

Հուլիսի 8-ին ամբողջական միջոցառումների շարքը եզրափակեցին Նոռա Մարտիրոսյանի "Երբ որ քամին հանդարտվի" խաղարկային ֆիլմի 2 ցուցադրումները՝ Ստեփանակերտի Թումո կենտրոնում և Վալլեքս Գարդեն կինոթատրոնում: Բացման խոսքով հանդես եկան ֆիլմի ռեժիսոր Նոռա Մարտիրոսյանը, պրոդյուսեր Անի Որսկանյանը և կինոգետ Ռաֆֆի Մովսիսյանը:

* Միջոցառումները հնարավոր են դարձել մեկուկես տասնամյակ Արցախում «Վալլեքս» խմբի կողմից իրականացվող ծրագրերի շնորհիվ: 

* “Երբ որ քամին հանդարտվի” ֆիլմը հայկական, ֆրանսիական և բելգիական համատեղ արտադրություն է։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունում 2018թ-ին։ 2020թ. Կաննի միջազգային 73-րդ փառատոնի շրջանակներում ֆիլմը ընդգրկվել է հիմնական մրցութային ծրագիր՝ «The First Features» անվանակարգում։ 2022թ-ի ապրիլին ֆիլմն արժանացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության 4 մրցանակների

Галерея (8 фото)