2022-07-13 15:11
Լրատվական գործակալություններ
Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին ականազերծման աշխատանքներ են արվում
Թուրքիա–Հայաստան սահմանին մոտ գտնվող Իբիշ գյուղի մերձակայքում ականազերժման աշխատանքներ են իրականացվում։
Այս մասին գրել է Կարսի տեղական Karsgazete թերթը՝ վկայակոչելով քաղաքացիների պնդումները, թե մոտ 20 օր առաջ տեսել են, որ իսրայելական մի ընկերություն Հայաստանի հետ սահմանակից Իբիշ գյուղի մերձակայքում ականազերծման աշխատանքներ է իրականացնում։
Ըստ թերթի, այս փաստի առթիվ որևէ պաշտոնական պարզաբանում դեռ չկա։
News.am