ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին Երևանում է

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է։ Նա լուսանկար է հրապարակել Twitter–ում։

«Կարճատև այցով շատ շոգ Երևանում եմ։ Սպասում ենք կարևոր հանդիպումների»,– լուսանկարին կից գրել է նա։

Հիշեցնենք` Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը Երևան էր այցելել նաև հունիսին։ Նրան ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Sputnik Արմենիա