ՄԻՊ-ը Արմեն Գրիգորյանի մահից հետո պարզաբանումներ է պահանջել 2 գերատեսչությունից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հետևողական է լինելու, որպեսզի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Պարզաբանումներ եմ պահանջել դատախազությունից և արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվան հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ»,- նշել է Գրիգորյանը։

Sputnik Արմենիա