Եվրոպայում տաք ջերմաստիճանի հետևանքով զբոսաշրջաին ոլորտը տուժում է

Եվրոպան, որը պիտի վերականգներ զբոսաշրջային ոլորտը, գտնվում է բարձր ջերմաստիճանի և երաշտի գոտում:

Հուլիսի 10-ից առ այսօր ռեկորդային բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացել է ավելի քան 360 մարդ, որոնցից 84-ը`72 ժամվա ընթացքում: Հայտնի է նաև, որ Մադրիդի կենդանաբանական այգում կենդանիներ են մահացել շոգի պատճառով, որոշներն էլ հրաժարվում են սնվել:

Ավելի վաղ՝ հունսիի 11-ից 20-ը մահացել էր ևս 829 մարդ: Սպասվում է, որ ջերմաստիճանը ևս 2 աստիճան կբարձրանա ըստ Ցելսիուսի սանդղակի:

Պորտուգալիայում այս ամիս շոգի հետևանքով մահացության դեպքերը հասել են 235-ի: Տարածաշրջանում անտառային հրդեհները հանգեցրել են մի քանի զբոսաշրջային ճամբարներից և բացօթյա հանգստավայրերից մարդկանց տարհանմանը, որոնք ամրագրված են եղել ամբողջ ամառվա համար, ինչը քաոս է առաջացրել զբոսաշրջության ոլորտում, ասել է կառավարությունը:

Իտալիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել Պո գետի երկայնքով, որը հոսում է հյուսիսային Իտալիայով։ Երաշտի հետևանքով ջրի սակավություն է առաջացել նաև:

Մեծ Բրիտանիայում մարդկանց խորհուրդ են տվել խուսափել ալկոհոլից և հանգստյան օրերին տանը մնալ:

Հրդեհներ են մոլեգնում նաև Ֆրանսիայի հարավում և հունական կղզիներում, ինչը դժվարացնում է ճանապարհորդությունը և մեկուսացնում տարածաշրջանի ամառային որոշ վայրերի սիրելի ուղղությունները:

Օդերևութաբանական ծառայությունները հայտնել են, որ ջերմաստիճանը սովորականին կվերադառնա մեկ շաբաթ անց միայն:

News.am