2022-07-18 12:22
Լրատվական գործակալություններ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Հաղորդագրությունում նշվում է, որ այցի ընթացքում Վեհափառ հայրապետը հանդիպումներ կունենա թեմական և ազգային կառույցների ներկայացուցիչների հետ։
Sputnik Արմենիա