Հուլիսի 20-ին կշարունակվի Նարեկ Մանթաշյանի վերաբերյալ գործի քննությունը
Հուլիսի 20-ին, ժամը 16։30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ կշարունակվի Նարեկ Մանթաշյանի վերաբերյալ գործի քննությունը։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Կոչուբաևը հայտնել էր, որ «Այլընտրանք» հասարակական կազմակերպության համանախագահ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, շաքարային դիաբետը հանգեցրել է նրա կենսական կարևոր օրգանների ախտահարմանը. «Ինսուլինային կախվածության չափաբաժինը հասնում է օրական 100 միլիգրամի»։
Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ 60 միլիգրամ ինսուլինային կախվածությունն արդեն իսկ կալանավորման պայմանների հետ անհամատեղելի է դիտարկվում։
Կոչուբաևը չէր բացառել, որ դատավոր Ֆարխոյանը կարող է Մանթաշյանի առողջական վիճակի հարցով փորձաքննություն չնշանակելու մասին որոշում կայացնել: