2022-07-19 19:21
Լրատվական գործակալություններ
Ռայիսի․ Իրանի և ՌԴ-ի համագործակցությունը նպաստեց տարածաշրջանում անվտանգության հաստատմանը
Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը նպաստեց տարածաշրջանում անվտանգության հաստատմանը։ Այս մասին Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, հաղորդում է Mehr-ը։
«Տարբեր ոլորտներում մեր համագործակցությունը զարգանում է։ Արագ զարգանում են առևտրային հարաբերությունները»,-ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցություն ևս կընդլայնվի։
News.am