Ռուս-իրանական հարաբերությունների զարգացումն են քննարկել Պուտինը և Ռաիսին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերությունները լավ տեմպերով են զարգանում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ այդ հարաբերություններն էական ներդրում ունեն սիրիական կարգավորման գործում, իսկ ապրանքաշրջանառության տեսանկյունից երկրները կարող են պարծենալ ռեկորդային թվերով:
«Ապրանքաշրջանառության աճի տեսանկյունից մենք ռեկորդային թվեր ունենք։ Մենք ամրապնդում ենք փոխգործակցությունը միջազգային անվտանգության ոլորտում, էական ներդրում ենք կատարում սիրիական ճգնաժամի կարգավորման գործում», - ասել է Պուտինը հանդիպման ընթացքում։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր հերթին հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան շրջադարձային կետ կդառնա երկկողմ հարաբերություններում:
Sputnik Արմենիա