Թեհրանում Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը
Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը և Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախագահները քննարկել են նաև երկկողմ խոշոր նախագծերը։
«Շատ հարցեր կան նաև Սիրիայի ճգնաժամի կարգավորման հետ կապված։ Խոշոր երկկողմ նախագծերը զարգանում են։ Մեր ուշադրության կենտրոնում է նաև ևս մեկ կարևոր հարց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,-ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։ «Մենք շատ մեծ օրակարգ ունենք»,-ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները զարգանում են, առևտրաշրջանառությունն աճում է, ընդ որում՝ մեծ տեմպերով։
Պուտինը նաև գոհունակություն է հայտնել, որ Աստանայյի «եռյակի» գագաթաժողովի շրջանակում ինքն ու Էրդողանը հնարավորություն ունեն երկկողմ հանդիպում անցկացնել, քանի որ շատ հարցեր են կուտակվել։
Yerevan Today