Ադրբեջանական փաստաթղթերում այսուհետ Հայաստանի քաղաքներն ու գյուղերը նշվելու են ադրբեջանական տեղանուններով

Ադրբեջանում փոխվում է Հայաստանում գրանցված փաստաթղթերի վերականգնման կարգը։

Մասնավորապես, խոսքն անվանումների մասին է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում կազմված քաղաքացիական կացության ակտերի վերականգնման ժամանակ տեղանունները «գրանցվելու են՝ հաշվի առնելով գիտությունների ակադեմիայի հանձնարարականները ադրբեջանական տեղանունների համապատասխանության վերաբերյալ»։

Որոշման համաձայն, եթե անհնար է ստանալ արտասահմանում ստացած քաղաքացիական ակտի գրանցման գրառումը կամ տեղեկություն այդ մասին, ապա գրանցման բաժինները կամ հյուպատոսական վարչություններն այդ ակտը վերականգնում են և տալիս համապատասխան վկայական։ Գրանցման բաժինները կամ հյուպատոսական վարչությունները քաղաքացիական կացության ակտի վերականգնման մասին տեղեկությունն ուղարկում են գրանցման մարմին (բացի Հայաստանի Հանրապետությունից), որտեղ կա ակտի նախնական գրանցումը։

News.am