ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը

ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵՄ-ում Լիտվայի մշտական ​​ներկայացուցիչ Առնոլդաս Պրանցկյավիչյուսը։

«Մենք հենց նոր հաստատեցինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ ներառյալ ոսկու արգելքը, արտահանման հսկողությնան նոր միջոցները, Սբերբանկի ակտիվների սառեցումը, ավելի քան 50 նոր անհատներ և կազմակերպություններ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, զինվորականներ, օլիգարխներ, քարոզիչներ»,-գրել է նա։

News.am