2022-07-21 08:35
Լրատվական գործակալություններ
Ռիշի Սունակը և Լիզ Թրասը դուրս են եկել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարի եզրափակիչ փուլ
Ռիշի Սունակը և Լիզ Թրասը դուրս են եկել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարի եզրափակիչ փուլ, հաղորդում է PA MEDIA-ն:
Սունակը, որը մրցույթի ողջ փուլում առաջատար էր, քվեարկության վերջին փուլում հավաքել էր 137 ձայն։
Թրասը ստացել է 113 ձայն՝ 105 ձայնով տիկին Մորդաունթին մղելով երրորդ տեղ։
Այժմ Սունակը և Թրասը կպայքարեն Պահպանողական կուսակցության անդամների ձայների համար, իսկ մրցույթի արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին:
Ակնկալվում է, որ հաղթողը հաջորդ օրը կփոխարինի Բորիս Ջոնսոնին վարչապետի պաշտոնում։
News.am