2022-07-21 11:25
Լրատվական գործակալություններ
0
Երևանի Խանջյան փողոցում նռնակ է հայտնաբերվել
Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 շենքի բակում նռնակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ահազանգը ստացվել է հուլիսի 21-ին, ժամը 09։00-ին և նշվել, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական ջոկատը:
Sputnik Արմենիա