2022-07-22 20:27
Լրատվական գործակալություններ
Ստամբուլում հացահատիկային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրվել
Ստամբուլում հացահատիկային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրվել։ Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ-ը ստորագրել են համաձայնագրի իրենց մասը։ Կիևից այն ստորագրել է ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։
«Նավահանգիստները կվերահսկեն Ուկրաինայից եկող նավերը։ ՄԱԿ-ը, Թուրքիան և Ուկրաինան կհետևեն այդ նավերի վրա հացահատիկի բեռնմանը»,-ասել է նա։
News.am