Լավրով․ Ռուսական գյուղմթերքի արտահանման մասին հուշագիրը կգործի երեք տարի
Ռուսական գյուղմթերքի արտահանման մասին հուշագիրը կգործի երեք տարի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսական գյուղատնտեսական ապրանքների արտահանման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Ա.Ռ. Բելոուսովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա.Գուտերիշը։ Հիմնական խնդիրն է ապահովել ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի, այդ թվում՝ դրանց արտադրության համար հումքի թափանցիկ և անխոչընդոտ մատակարարումները համաշխարհային շուկաներ։
Հացահատիկի փոխադրման նախաձեռնության կողմերն են Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան։ Նպատակը Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներից հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութերի, այդ թվում՝ ամոնիակի արտահանման ապահով առաքումն է: Փաստաթուղթը նախատեսում է նավերի անցման, դրանց ստուգման, հումանիտար միջանցքի գործունեության մոնիթորինգի, ականազերծման և վտանգավոր միջադեպերի կանխարգելման կարգը Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ համակարգող կենտրոնի կողմից։
News.am