Սոչիի իշխանությունները հորդառատ անձրևներից հետո քաղաքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել
Սոչիի իշխանությունները վատ եղանակի պատճառով քաղաքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել։ Այս մասին հայտնել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։
Նրա խոսքով՝ տարերքն անցած երեք օրվա ընթացքում ավերածություններ է իրականացրել քաղաքի բոլոր շրջաններում, ամենից շատ տուժել է կենտրոնական շրջանը: Քաղաքապետը հավելել է, որ այժմ շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները. մաքրվում են ճանապարհներն ու լողափերը, հետազոտվում են տարածքները:
Այս հանգստյան օրերին Սոչիում տեղատարափ անձրևներ են տեղացել։ Մեկ ժամում քաղաքում տեղացած անձրի չափաքանը հասել է առնվազն 76 միլիմետրի: Հեղեղվել են ճանապարհներ, տներ։ Դոնի փողոցում վատ եղանակի պատճառով կին է մահացել։
Նշվում է, որ հանգստավայրում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացումը։ Օդերևութաբանները կանխատեսում են նոր տեղատարափ անձրևներ, կարկուտ, գետերի՝ ափերից դուրս գալ և ծովամրրիկներ:
Armenia today