Հայ-թուրքական սահմանին պայթյուն է տեղի ունեցել

Հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հաղորդում է Ermenihaber.am-ը` հղում տալով թուրքական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ:

Վիրավորվածը ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցն է: Նրան տեղափոխել են հիվանդանոց, այս պահին նրա վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին թուրքական«GazeteKars» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, որ արդեն 20 օր է՝ հայ-թուրքական սահմանին «Դողուքափը» անցակետի շրջակա գյուղերում ականազերծման աշխատանքներ են իրականացվում:

Sputnik Արմենիա