2022-07-26 12:11
Լրատվական գործակալություններ
Էրդողանի ներկայացուցիչ․ Թուրքիան կարծում է, որ ՌԴ-ն կկատարի համաձայնագրի պայմանները
Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանը կկատարի ստամբուլյան համաձայնագրի պայմանները։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը CNN International-ին տված հարցազրույցում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Իրականացման փուլում դժվար կլինի, քրտնաջան աշխատանք է պետք... Չնայած էմբարգոյի կամ պատժամիջոցների բացակայությանը` ռուսական ցորենը որոշ պատճառներով չէր կարող արտահանվել, և այդ համաձայնագիրը համապատասխանում է նաև Ռուսաստանի շահերին»,- ասել է նա։
Sputnik Արմենիա