2022-07-26 17:36
Լրատվական գործակալություններ
Հայկական կողմը չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ՀՀ ՊՆ-ն հերքում է
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը, թե իբր ՀՀ զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինուժի դիրքերի ուղղությամբ:
«Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունն է»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը։