2022-07-27 18:02
Լրատվական գործակալություններ
Ավետիք Չալաբյանը վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել դատարան
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց։
Նիստին ներկա չէր Ավետիք Չալաբյանը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ դատարանը ստացել է բժշկական տեղեկանք Չալաբյանի վատառողջ լինելու վերաբերյալ, նշված է ախտորոշումը։
Նա ասաց, որ մեղադրյալի բացակայության պարագայում դատական նիստը ենթակա է հետաձգման։
Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 29-ին ժամը 14։00-ին։
Panorama.am