Իրանն առաջիկա շաբաթներին կսկսի հետազոտական ռեակտորի կառուցումը Սպահանում
Իրանը մոտակա շաբաթների ընթացքում կսկսի հետազոտական ռեակտորի կառուցումը Սպահանում։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Մոհամեդ Էսլամին, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է կառուցել գիտահետազոտական ռեակտորներ և ռեակտոր, որի վրա հնարավոր կլինի փորձարկել վառելիքն այլ ռեակտորների համար։ Հետազոտություններից հետո շատ մոտ ապագայում կսկսվի Սպահանի միջուկային օբյեկտում հետազոտական ռեակտորի կառուցումը։
Նա նշել է, որ այս տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունն այնպես է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետ, որ Իրանի միջուկային ամբողջ գործունեությունն իրականացվելու է կազմակերպության փորձագետների խիստ վերահսկողության ներքո։ Ուստի Իրանին ուղղված այս կեղծ մեղադրանքները, թե նա ոչ խաղաղ նպատակներով է միջուկային գործունեություն ծավալում, անհիմն են։
Նա հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները շարունակում են վերահսկել ամբողջ միջուկային գործունեությունը երկրում և ուշադիր հետևում են «երաշխիքները»:
Նրա խոսքով՝ Իրանը զարգացնում է իր միջուկային ծրագրերը, որպեսզի մեծացնի էլեկտրակայանների հզորությունն էլեկտրաէներգիայի արտադրության, ինչպես նաև 1000 ՄՎտ հզորությամբ կայուն միջուկային էլեկտրաէներգիայի արտադրության համար:
News.am