2022-07-28 16:06
Լրատվական գործակալություններ
Լևոն Քոչարյան․ Կա մի նպատակ՝ վերջ տալ թրքացման գործընթացին
«Դիմադրություն» շարժումը հուլիսի 29-ին՝ ժամը19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հրավիրել:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը կոչ է արել միանալ հանրահավաքին:
«Կա մի նպատակ՝ վերջ տալ թրքացման գործընթացին, իսկ դրան հասնելու համար պիտի ազատվենք թուրքադրբեջանական շահերը սպասարկող ղեկավարներից: Պիտի կարողանանք կողքի արհեստական «աղմուկից» չշեղվենք մեր նպատակից, չհիասթափվենք ու չնահանջենք», - Facebook-ում գրել է Քոչարյանը:
News.am