Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ չկան
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռուս Վիկտոր Բուտի՝ ամերիկացիներ Բրիթնի Գրիների և Փոլ Ուիլանի հետ փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ չկան, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախ մեզ հայտնի է, որ իսկապես այդպիսի հաղորդումներ և որոշ հայտարարություններ են հայտնվել։ Դա՝ առաջին։ Երկրորդ՝ գիտենք նաև, որ այդպիսի թեմաներ քննարկելիս այդպիսի տեղեկատվական լցոնումներ սովորաբար չեն արվում։ Սովորաբար հայտնի է դառնում արդեն իսկ իրականացված պայմանավորվածությունների մասին։ և երրորդ բանը, որ մենք գիտենք, այն է, որ այդ մասով պայմանավորվածություններ դեռ չկան»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակման վերաբերյալ բանակցությունները վարում են իրավասու գերատեսչությունները, սակայն կոնկրետ արդյունք դեռ չկա, ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը Ռուս Վիկտոր Բուտի հնարավոր փոխանակումն ամերիկացիներ Բրիթնի Գրիների և Փոլ Ուիլանի հետ։
News.am