ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կրակը լռեցվել է

Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմում տուժածներ չկան։