Այսօր Հայաստանը Թուրքիայի դեմ օրակարգ չունի, սխալ ուղղու վրա է. կիպրահայերը՝ Զարեհ Սինանյանին

Yerkir.am-ը գրում է. «Կիպրոսի հայկական համայնքը հերթական «անակնկալը» մատուցեց ՀՀ դավաճանական իշխանության ներկայացուցչին:

Կիպրոսի կառավարությունը կազմակերպվել էր Սփյուռքյան համաժողով, որին մասնակցում էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Կիպրոս, նախաճաշի ընթացքին հանդիպեցանք Զարեհ Սինանեանին, ան զարմացաւ և շուարեցաւ՝ մենք որոշ բացատրութիւններ տուինք, յանձնեցինք Արցախի դրօշը և նամակ մը, ապա հեռացանք։ Սինանեան ըսաւ.«Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ», - հայտնում է Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Կազանջյանը: