2022-07-29 18:07
Լրատվական գործակալություններ
Գերմանիայի ԱԳՆ․ Լեսբոսը, Խիոսը, Ռոդոսը հունական տարածքներ են
Լեսբոսը, Խիոսը, Ռոդոսը հունական տարածքներ են, և ոչ մեչ չպետք է դա դնի կասկածի տակ։Այս մասին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենիասի հետ Աթենքում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը, հաղորդում է AP-ը։
«Այո, միջազգային իրավունքի շատ հարցեր բարդ են, սակայն որոշները շատ պարզ են։ Լեսբոսը, Խիոսը, Ռոդոսը հունական տարածքներ են, և ոչ մեչ չպետք է դա դնի կասկածի տակ»,-ասել է նա։
News.am