Բրայան Մեյը սեպտեմբերին կայցելի Հայաստան

Queen խմբի համահիմնադիր Բրայան Մեյը հաստատել է իր մասնակցությունը սեպտեմբերի 5-ց 10-ը Երևանում կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնին:

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, Դերեկ Շերինյանի և այլ երաժիշտների հետ Բրայան Մեյը կներկայացնի ստեղծագործություններ իր նոր Another World ալբոմից:

Չնայած Բրայան Մեյը մեծ դեր է խաղացել 1989 թվականին ստեղծված Rock Aid Armenia նախագծում, նա երբեք չի եղել Հայաստանում:

2010 թվականին նոյեմբերին Լոնդոնում Հայաստանի դեսպանությունում Բրայան Մեյին հանձնվել է Փառի շքանշանը՝ Rock Aid Armenia-ում ունեցած նշանակալի ավանդի համար:

1988 թվականին Բրայան Մեյը հանդիպել է Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի դոկտոր Գարիկ Իսրաելյանին: Տարիներ անց Գարիկ Իսրայելյանն օգնել է Մեյին ավարտել իր թեկնածուական թեզը և ստանալ աստղաֆիզիկայի գիտությունների դոկտորի աստիճանը:

STARMUS-ը Գարիկ Իսրայելյանի և Բրայան Մեյի կողմից հիմնադրվել է 2011-ին։

Մինչ օրս անցկացվել է 5 փառատոն (Իսպանիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում), իսկ 6-րդը կանցկացվի Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերին:

Մեդիամաքս