2022-08-15 16:44
Լրատվական գործակալություններ
Իրանի ԱԳՆ․ Անհրաժեշտ է պահպանել միջազգային սահմանները
Թեհրանն ընդգծում է երկրների տարածքային ամբողջականության, կայունության և երկխոսության միջոցով վեճերի կարգավորման անհրաժեշտությունը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ պատասխանելով Իրանի և Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի մասին հարցին։
«Տվյալ դեպքում մենք միջազգային սահմանների պահպանման և աշխարհաքաղաքական պայմանների պահպանման կոչ ենք անում։ Մենք լավ և կառուցողական համագործակցություն ունենք ինչպես Ադրբեջանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի հետ»,- եզրափակել է նա։
News.am