2022-08-15 17:28
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյան․ Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է. ցավակցում եմ զոհերի հարազատներին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքին։
«Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին։
Ռոբերտ Քոչարյան
15․08․2022թ.»,- գրել է ՀՀ երկրորդ նախագահը։
Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրմալու» առևտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 6 զոհ։ Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։ Պայթյունի հետևանքով կան նաև քաղաքացիներ, որոնք մնացել են փլատակների տակ. նրանց թիվը 18-ն է։
News.am