Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ օգոստոսի 18-ին` ժամը 12-ին, թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի վթարից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից։